Propiedad intelectual Formación en PI Respeto por la PI Divulgación de la PI La PI para... La PI y… La PI en… Información sobre patentes y tecnología Información sobre marcas Información sobre diseños industriales Información sobre las indicaciones geográficas Información sobre las variedades vegetales (UPOV) Leyes, tratados y sentencias de PI Recursos de PI Informes sobre PI Protección por patente Protección de las marcas Protección de diseños industriales Protección de las indicaciones geográficas Protección de las variedades vegetales (UPOV) Solución de controversias en materia de PI Soluciones operativas para las oficinas de PI Pagar por servicios de PI Negociación y toma de decisiones Cooperación para el desarrollo Apoyo a la innovación Colaboraciones público-privadas Herramientas y servicios de IA La Organización Trabajar con la OMPI Rendición de cuentas Patentes Marcas Diseños industriales Indicaciones geográficas Derecho de autor Secretos comerciales Academia de la OMPI Talleres y seminarios Observancia de la PI WIPO ALERT Sensibilizar Día Mundial de la PI Revista de la OMPI Casos prácticos y casos de éxito Novedades sobre la PI Premios de la OMPI Empresas Universidades Pueblos indígenas Judicatura Recursos genéticos, conocimientos tradicionales y expresiones culturales tradicionales Economía Igualdad de género Salud mundial Cambio climático Política de competencia Objetivos de Desarrollo Sostenible Tecnologías de vanguardia Aplicaciones móviles Deportes Turismo PATENTSCOPE Análisis de patentes Clasificación Internacional de Patentes ARDI - Investigación para la innovación ASPI - Información especializada sobre patentes Base Mundial de Datos sobre Marcas Madrid Monitor Base de datos Artículo 6ter Express Clasificación de Niza Clasificación de Viena Base Mundial de Datos sobre Dibujos y Modelos Boletín de Dibujos y Modelos Internacionales Base de datos Hague Express Clasificación de Locarno Base de datos Lisbon Express Base Mundial de Datos sobre Marcas para indicaciones geográficas Base de datos de variedades vegetales PLUTO Base de datos GENIE Tratados administrados por la OMPI WIPO Lex: leyes, tratados y sentencias de PI Normas técnicas de la OMPI Estadísticas de PI WIPO Pearl (terminología) Publicaciones de la OMPI Perfiles nacionales sobre PI Centro de Conocimiento de la OMPI Informes de la OMPI sobre tendencias tecnológicas Índice Mundial de Innovación Informe mundial sobre la propiedad intelectual PCT - El sistema internacional de patentes ePCT Budapest - El Sistema internacional de depósito de microorganismos Madrid - El sistema internacional de marcas eMadrid Artículo 6ter (escudos de armas, banderas, emblemas de Estado) La Haya - Sistema internacional de diseños eHague Lisboa - Sistema internacional de indicaciones geográficas eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange Mediación Arbitraje Determinación de expertos Disputas sobre nombres de dominio Acceso centralizado a la búsqueda y el examen (CASE) Servicio de acceso digital (DAS) WIPO Pay Cuenta corriente en la OMPI Asambleas de la OMPI Comités permanentes Calendario de reuniones WIPO Webcast Documentos oficiales de la OMPI Agenda para el Desarrollo Asistencia técnica Instituciones de formación en PI Apoyo para COVID-19 Estrategias nacionales de PI Asesoramiento sobre políticas y legislación Centro de cooperación Centros de apoyo a la tecnología y la innovación (CATI) Transferencia de tecnología Programa de Asistencia a los Inventores (PAI) WIPO GREEN PAT-INFORMED de la OMPI Consorcio de Libros Accesibles Consorcio de la OMPI para los Creadores WIPO Translate Conversión de voz a texto Asistente de clasificación Estados miembros Observadores Director general Actividades por unidad Oficinas en el exterior Ofertas de empleo Adquisiciones Resultados y presupuesto Información financiera Supervisión
Arabic English Spanish French Russian Chinese
Leyes Tratados Sentencias Consultar por jurisdicción

Armenia

AM004

Atrás

Հայաստանի Հանրապետության Օրենքը Ֆիրմային Անվանումների Մասին, 23 Նոյեմբեր 1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.11.1999

Գլո ւ խ I Ընդհ ա նուր դր ու յթներ
Գլո ւ խ II Ֆիր մա յի ն ա նվ ա նու մնե ր
Գլ ու խ III Ֆիր մա յի ն ա նվա նմա ն գր ա նցու մը եւ հա շ վա ռո ւմը
Գլ ու խ IV Ֆի ր մա յի ն ա նվ ա նմա ն օգտա գոր ծու մը
Գլ ու խ V Եզ րա փա կիչ դ րո ւյթ ներ
Գլուխ I
Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքով կարգավորվող հարաբերությունները

Սույն օրենքով կարգավորվում են իրավաբանական անձանց ֆիրմային անվանումների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները։
Գլուխ II
Ֆիրմային անվանումներ

Հոդված 2. Ֆիրմային անվանումը

1. Ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո իրավաբանական անձն իրականացնում է իր գործունեությունը եւ զանազանվում այլ իրավաբանական անձանցից:

2. Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական - իրավական ձեւը բնորոշող բառեր եւ տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում) կամ հասարակ անուն։

3. Ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաեւ իրավաբանական անձի գտնվելու վայրի անվանումը, նրա գործունեության բնույթը բնորոշող բառեր, ինչպես նաեւ այլ տվյալներ, որոնք նրա հիմնադիրները կամ մասնակիցները համարում են անհրաժեշտ։

4. Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը եւ

ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները) կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)՝ ավելացրած «եւ ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» կամ

«վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը։

5. Առեւտրային կոոպերատիվի ֆիրմային անվանումը պետք է ցուցում պարունակի դրա գործունեության հիմնական նպատակի մասին:

Հոդված 3. Ֆիրմային անվանման իրավական պահպանությունը

Հայաստանի Հանրապետությունում ֆիրմային անվանման իրավական պահպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով ֆիրմային անվանման գրանցման հիման վրա եւ առանց գրանցման՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի եւ այլ օրենսդրական ակտերի համաձայն:

Հոդված 4. Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների եւ անվանումների օգտագործումը

1. Ֆիրմային անվանման մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի կամ նրա ժառանգների համաձայնությամբ։

2. Եթե հանրահայտ անձը կամ նրա անվան օգտագործման համաձայնություն տվող ժառանգը գտնում է, որ իրավաբանական անձի գործունեությունը ստվերում է հանրահայտ անձի հեղինակությունը (վարկը), ապա նա կարող է դիմել դատարան՝ այդ անունը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու իրավունքից իրավաբանական անձին զրկելու եւ (կամ) պատճառած վնասները փոխհատուցելու հայցով։

3. Ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «Հայ»,

«Հայաստան», «հայկական» բառերը եւ դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաեւ ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը՝ նրա մահվան եւ ժառանգներ չունենալու դեպքում, կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Գլուխ III
Ֆիրմային անվանման գրանցումը եւ հաշվառումը

Հոդված 5. Ֆիրմային անվանման գրանցման հայտը

1. Մինչեւ առեւտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի պետական գրանցումը, նրա ֆիրմային անվանումը պետք է գրանցվի Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունում (այսուհետ՝ գերատեսչություն):

2. Ֆիրմային անվանման ցանկացած փոփոխություն կատարվում է միայն նոր ֆիրմային անվանումը սույն օրենքով սահմանված կարգով գերատեսչությունում գրանցելուց հետո:

3. Ֆիրմային անվանման գրանցման հայտը (այսուհետ՝ հայտ) գերատեսչություն ներկայացնում են իրավաբանական անձի հիմնադիրները, նրանց կողմից լիազորված անձը կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ՝ դրա համար լիազորված մարմինը (այսուհետ՝ հայտատու):

4. Հայտը կարող է ներկայացվել նաեւ հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով։

5. Հայտը պետք է պարունակի՝

ա) դիմում ֆիրմային անվանման գրանցման մասին, որի մեջ նշվում են գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձեւը, եթե այդպիսիք կան, հայտատուի հասցեն.
բ) գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ:

6. Հայտին կցվում են՝

ա) համաձայնությունը (թույլտվությունը)՝ սույն օրենքի 4 հոդվածով նախատեսված դեպքերում.
բ) լիազորագիրը, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով.
գ) սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը։

7. Հայտը ներկայացվում է հայերեն։

8. Դիմումի ձեւը եւ լրացման կարգը սահմանում է գերատեսչությունը։

Հոդված 6. Հայտի քննարկումը եւ ֆիրմային անվանման գրանցումը

1. Գերատեսչությունը, հայտի ստացման օրվանից հնգօրյա ժամկետում, անցկացնում է փորձաքննություն եւ որոշում է հայտի եւ գրանցման ներկայացված ֆիրմային անվանման համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին։

2. Հայտի քննարկման ընթացքում, մինչեւ ֆիրմային անվանման գրանցման վերաբերյալ որոշման ընդունումը, հայտատուն կարող է փոփոխություններ կատարել ներկայացված հայտում: Այդ դեպքում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը հաշվարկվում է փոփոխությունը կատարելու օրվանից:

3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ ներկայացված ֆիրմային անվանումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա որոշում է կայացվում ֆիրմային

անվանման գրանցումը մերժելու վերաբերյալ, ինչի մասին, մերժման հիմնավորմամբ, եռօրյա ժամկետում ծանուցվում է հայտատուն։

4. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ (այսուհետ՝ բողոքարկման խորհուրդ):

5. Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է գերատեսչության կողմից հաստատված կարգով։

6. Փորձաքննության որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան։

7. Եթե ֆիրմային անվանումը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին, գերատեսչությունը որոշում է կայացնում այն գրանցելու մասին եւ եռօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին։

8. Ֆիրմային անվանումը գրանցելու մասին որոշումն ընդունելուց հետո գերատեսչությունը ֆիրմային անվանումը գրանցում է ֆիրմային անվանումների գրանցման՝ Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում։

9. Ֆիրմային անվանման գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը (այսուհետ՝ թվական)

սահմանվում է հայտը գերատեսչություն ներկայացնելու թվականով։

10. Ֆիրմային անվանումը գրանցվում է հայերեն։

11. Պետական գրանցամատյանում գրանցվում է ֆիրմային անվանումը, գրանցման համարը

եւ թվականը, հայտի համարը, հայտատուի հասցեն։

12. Մինչեւ իրավաբանական անձի պետական գրանցումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս, պետական գրանցամատյանում գրանցված ֆիրմային անվանումն ստանում է ժամանակավոր պահպանություն։

Հոդված 7. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը

Որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չէ այն անվանումը, որը՝
ա) համընկնում է Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցված որեւէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային
եւ սպասարկման նշանի հրապարակային օգտագործման հետեւանքով որեւէ բնագավառում հասարակությանը հայտնի կամ համընդհանուր ճանաչում ստացած օտարերկրյա որեւէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցման գործողություն ունեցող որեւէ ապրանքային
կամ սպասարկման նշանի, ապրանքի ծագման տեղանվան, կամ շփոթելու աստիճան նման են դրանց եւ վերաբերում են գործունեության նույն ոլորտին.
բ) հակասում է հասարակության շահերին, մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին.
գ) որոշակի ապրանքի կամ ծառայության անվանում է կամ բնորոշում է դրանց որակը,
հատկությունը, քանակը կամ արտադրության եղանակը, կամ գովազդում է դրանք.
դ) բովանդակում է Հայաստանի Հանրապետության պատմական կամ որեւէ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը եւ ներկայացվել է առանց այդ անվան օգտագործման համապատասխան թույլտվության.
ե) համընկնում կամ շփոթության աստիճան նման է որեւէ պետության, միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպության անվանմանը։

Հոդված 8. Գրանցված ֆիրմային անվանումների հաշվառումը

1. Գրանցված ֆիրմային անվանումների հաշվառումն իրականացնում է գերատեսչությունը՝ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի (այսուհետ՝ իրավաբանական անձանց գրանցող մարմին) տրամադրած տեղեկությունների հիման վրա։

2. Իրավաբանական անձանց գրանցող մարմինը եռամսյակը մեկ տեղեկություններ է տրամադրում գերատեսչությանը՝ տվյալ եռամսյակում գրանցված իրավաբանական անձանց, դրանց լուծարման, ինչպես նաեւ դրանց ֆիրմային անվանումների փոփոխությունների մասին կատարված գրառումների վերաբերյալ:

3. Տրամադրվող տեղեկությունները պետք է պարունակեն իրավաբանական անձի ֆիրմային անվանումը, պետական գրանցման համարը եւ թվականը, գտնվելու վայրը, իսկ լուծարման դեպքում՝ նաեւ իրավաբանական անձանց գրանցամատյանում այդ մասին գրառում կատարելու թվականը։

4. Ստացված տեղեկությունների հիման վրա գերատեսչությունը՝

ա) որոշում է կայացնում ֆիրմային անվանման վկայական տալու կամ դրա գրանցումը չեղյալ ճանաչելու մասին.
բ) համապատասխան գրառումներ է կատարում ֆիրմային անվանումների պետական գրանցամատյանում։

Հոդված 9. Ֆիրմային անվանման գրանցման վկայագիրը

1. Ֆիրմային անվանման վկայագիր տալու մասին որոշում կայացնելուց հետո, իրավաբանական անձի դիմումի համաձայն, գերատեսչությունը 10 օրվա ընթացքում նրան հանձնում է ֆիրմային անվանման գրանցման վկայագիրը։

2. Ֆիրմային անվանման գրանցման վկայագիրը հաստատում է ֆիրմային անվանման պետական գրանցման փաստը, ինչպես նաեւ իրավաբանական անձի կողմից դրա օգտագործման բացառիկ իրավունքը։

3. Ֆիրմային անվանման գրանցման վկայագրի ձեւը եւ դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է գերատեսչությունը։

4. Ֆիրմային անվանման գրանցումը գործում է անժամկետ։

Հոդված 10. Ֆիրմային անվանումների գրանցման մասին տեղեկությունների հրապարակումը

1. Ֆիրմային անվանումների գրանցման, ինչպես նաեւ սույն օրենքին համապատասխան ֆիրմային անվանումների պետական գրանցամատյանում կատարված բոլոր փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են գերատեսչության պաշտոնական տեղեկագրում։

2. Ֆիրմային անվանման պետական գրանցման մասին հրապարակվող տեղեկությունների լրիվ ցանկը սահմանում է գերատեսչությունը։

Գլուխ IV
Ֆիրմային անվանման օգտագործումը

Հոդված 11. Ֆիրմային անվանման օգտագործումը

1. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում այդ անվանումով գործարքներ կատարելը, արտադրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելը, ապրանքներ եւ ծառայություններ գովազդելը, ֆինանսական գործառնություններ կատարելը, դատարանում

հայց ներկայացնելը, ինչպես նաեւ ֆիրմային անվանման կիրառումը ապրանքների եւ դրանց
փաթեթավորման, ցուցանակների, կնիքների, դրոշմակնիքների, ձեւաթղթերի, ազդագրերի վրա եւ օրենքով չարգելված այլ կիրառումները։

2. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներն օգտագործում են իրավաբանական անձի ֆիրմային անվանումը՝ ավելացնելով ստորաբաժանման գործունեության բնույթը բնորոշող բառեր կամ գտնվելու վայրի անվանումը։

3. Ֆիրմային անվանումն օգտագործվում է միայն այնպես, ինչպես այն գրանցված է պետական գրանցամատյանում։

4. Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաեւ դրա օտարալեզու թարգմանությունները։ Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում։

Հոդված 12. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը

1. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքն ուժի մեջ է մտնում իրավաբանական անձի պետական գրանցման օրվանից կամ գրանցված իրավաբանական անձի ֆիրմային անվանման փոփոխության մասին իրավաբանական անձանց գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից եւ գործում է Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության ողջ ընթացքում:

2. Օտարերկրյա իրավաբանական անձի ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետությունում տվյալ ֆիրմային անվանման կամ ապրանքային եւ սպասարկման նշանի հրապարակային օգտագործման հետեւանքով որեւէ բնագավառում հասարակությանը հայտնի դառնալու կամ համընդհանուր ճանաչում ստանալու փաստի հիման վրա եւ գործում է այդպիսի հետեւողական օգտագործման ողջ ընթացքում, եթե ֆիրմային անվանումը չի հակասում սույն օրենքով սահմանված ֆիրմային անվանումների գրանցման պայմաններին։

3. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքի խախտում է համարվում պահպանվող ֆիրմային անվանմանը նույնական կամ շփոթելու աստիճան նման անվանման օգտագործումն այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից։

4. Իրավաբանական անձի ֆիրմային անվանումն այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ տվյալ ֆիրմային անվանմամբ նրանց կողմից իրավունքներ եւ պարտականություններ ձեռք բերելու դեպքում, իրավաբանական անձն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։

5. Իրավաբանական անձի ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը կարող է փոխանցվել միայն տվյալ իրավաբանական անձի հետ մեկտեղ՝ դրա վերակազմակերպման դեպքում։

Հոդված 13. Ֆիրմային անվանման գրանցման գործողության դադարեցումը

1. Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվում է, եւ իրավաբանական անձը զրկվում է ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքից, եթե՝

ա) օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ նրան արգելվել է օգտագործել տվյալ ֆիրմային անվանումը.
բ) օրենքով սահմանված դեպքերում դատարանն անվավեր է ճանաչել ֆիրմային անվանման գրանցումը.
գ) իրավաբանական անձը փոխել է իր ֆիրմային անվանումը.
դ) իրավաբանական անձը լուծարվել է։

2. Հայաստանի Հանրապետության դատարանները ծանուցում են գերատեսչությանը ֆիրմային անվանումների վերաբերյալ որոշումների մասին։

3. Գերատեսչությունը ֆիրմային անվանումների վերաբերյալ դատարանների որոշումների հիման վրա համապատասխան փոփոխություններ է կատարում պետական գրանցամատյանում։

4. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքից իրավաբանական անձի զրկվելու դեպքում տվյալ անվանումը որպես այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանում կարող է գրանցվել ոչ շուտ, քան երեք տարի հետո։

Գլուխ V
Եզրափակիչ դրույթներ

Հոդված 14. Տուրքերը

Ֆիրմային անվանման գրանցման եւ իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար գանձվում են պետական տուրքեր, որոնց տեսակները, չափերը եւ վճարման կարգը սահմանվում են օրենքով։

Հոդված 15. Ֆիրմային անվանումների հետ կապված վեճերի լուծումը

Ֆիրմային անվանումների գրանցման եւ օգտագործման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով։

Հոդված 16. Պատասխանատվությունը ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու համար

1. Ֆիրմային անվանման օգտագործման՝ իրավաբանական անձի բացառիկ իրավունքը խախտելու դեպքում նրան պատճառված վնասը պետք է փոխհատուցվի խախտողի կողմից:

2. Վնաս կրած իրավաբանական անձի հեղինակությունը (վարկը) վերականգնելու նպատակով գերատեսչությունն իր պաշտոնական տեղեկագրում, խախտողի հաշվին, տեղեկություն է հրապարակում դատարանի համապատասխան որոշման մասին՝ նշելով նաեւ, թե ում է պատկանում խախտված իրավունքը։

3. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու դեպքում,

խախտողի կողմից պատրաստված ֆիրմային անվանմամբ ցուցանակները, կնիքները,
դրոշմակնիքները, ձեւաթղթերը, ազդագրերը եւ այլ տպագիր հրատարակությունները ենթակա են ոչնչացման։

Հոդված 17. Միջազգային պայմանագրերը

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։

Հոդված 18. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավաբանական անձանց՝ նախկինում գրանցված ֆիրմային անվանումների գրանցման գործողությունը մնում է ուժի մեջ:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավաբանական անձանց չգրանցված ֆիրմային անվանումները սույն օրենքով սահմանված կարգով ենթակա են գրանցման՝ մինչեւ իրավաբանական անձի ընթացիկ գրանցումը:

3. Ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի մայիսի 12-ին ընդունված «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 դեկտեմբերի 1999թ.

ՀՕ-20

03.04.2001

«Ֆի րմայի ն ա նվա նու մնե րի մա սի ն » ՀՀ օր ե նքում փո փո խ ու թյու ններ եւ
լ րա ցո ւմներ կատար ելո ւ մա սի ն