关于知识产权 知识产权培训 树立尊重知识产权的风尚 知识产权外联 部门知识产权 知识产权和热点议题 特定领域知识产权 专利和技术信息 商标信息 工业品外观设计信息 地理标志信息 植物品种信息(UPOV) 知识产权法律、条约和判决 知识产权资源 知识产权报告 专利保护 商标保护 工业品外观设计保护 地理标志保护 植物品种保护(UPOV) 知识产权争议解决 知识产权局业务解决方案 知识产权服务缴费 谈判与决策 发展合作 创新支持 公私伙伴关系 人工智能工具和服务 组织简介 与产权组织合作 问责制 专利 商标 工业品外观设计 地理标志 版权 商业秘密 WIPO学院 讲习班和研讨会 知识产权执法 WIPO ALERT 宣传 世界知识产权日 WIPO杂志 案例研究和成功故事 知识产权新闻 产权组织奖 企业 高校 土著人民 司法机构 遗传资源、传统知识和传统文化表现形式 经济学 性别平等 全球卫生 气候变化 竞争政策 可持续发展目标 前沿技术 移动应用 体育 旅游 PATENTSCOPE 专利分析 国际专利分类 ARDI - 研究促进创新 ASPI - 专业化专利信息 全球品牌数据库 马德里监视器 Article 6ter Express数据库 尼斯分类 维也纳分类 全球外观设计数据库 国际外观设计公报 Hague Express数据库 洛迦诺分类 Lisbon Express数据库 全球品牌数据库地理标志信息 PLUTO植物品种数据库 GENIE数据库 产权组织管理的条约 WIPO Lex - 知识产权法律、条约和判决 产权组织标准 知识产权统计 WIPO Pearl(术语) 产权组织出版物 国家知识产权概况 产权组织知识中心 产权组织技术趋势 全球创新指数 世界知识产权报告 PCT - 国际专利体系 ePCT 布达佩斯 - 国际微生物保藏体系 马德里 - 国际商标体系 eMadrid 第六条之三(徽章、旗帜、国徽) 海牙 - 国际外观设计体系 eHague 里斯本 - 国际地理标志体系 eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange 调解 仲裁 专家裁决 域名争议 检索和审查集中式接入(CASE) 数字查询服务(DAS) WIPO Pay 产权组织往来账户 产权组织各大会 常设委员会 会议日历 WIPO Webcast 产权组织正式文件 发展议程 技术援助 知识产权培训机构 COVID-19支持 国家知识产权战略 政策和立法咨询 合作枢纽 技术与创新支持中心(TISC) 技术转移 发明人援助计划(IAP) WIPO GREEN 产权组织的PAT-INFORMED 无障碍图书联合会 产权组织服务创作者 WIPO Translate 语音转文字 分类助手 成员国 观察员 总干事 部门活动 驻外办事处 职位空缺 采购 成果和预算 财务报告 监督
Arabic English Spanish French Russian Chinese
法律 条约 判决书 按司法管辖区搜索

亚美尼亚

AM021

返回

Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպաման և քննարկման կարգ (Հավելված N 5 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման)

Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպաման և քննարկման կարգ

Կ Ա Ր Գ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊԱՄԱՆ
ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումի ձևը, դրա ձևակերպման և քննարկման կարգը։
2. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումն ապրանքային նշանի իրավատերը կամ նրա լիազորած անձը (ներկայացուցիչը) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) ներկայացնում է սույն կարգին կից տրված ձևով՝ համաձայն N 1 ձևի, որին կցվում են՝
1) սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ լիազորած անձի կողմից։
Դիմումին կարող է կցվել նաև ապրանքային նշանի վկայագիրը՝ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին նրա մեջ համապատաս- խան գրառումներ կատարելու համար։
3. Դիմումը ձևակերպվում է հետևյալ կերպ՝
1) 1.1-ին և 1.2-րդ կետերում համապատասխանաբար նշվում են ապրանքային նշանի պետական գրանցման համարը և թվականը.
2) եթե ապրանքային նշանի իրավատերը ֆիզիկական անձ է, լրացվում է 2.1-ին կետը՝ նշելով նրա անունն ու ազգանունը, իսկ եթե իրավաբանական անձ է, իրավաբանական անձի լրիվ անվանումը.
3) 2.2-րդ կետում լրացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ գտնվելու վայրը և այդտեղ նշված մյուս տվյալները, եթե դրանք կան.
4) 2.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանն ունի մի քանի իրավատերեր և այդ դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները՝ համաձայն 2.1-ին և 2.2-րդ կետերի.
5) 3.1-ին և 3.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են ապրանքային նշանի իրավատիրոջ լիազորած անձի տվյալները, եթե դիմումը ներկայացվում է լիազորած անձի միջոցով.
6) 4–րդ կետում լրացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի այն հասցեն, որի միջոցով գործակալությունը կկարողանա իրականացնել դիմումի հետ կապված գրագրությունը.
7) 5.1-ին կետի վանդակը նշվում է, եթե երկարաձգումը խնդրարկվում է ապրանքային
նշանի վկայագրում նշված ԱԾՄԴ-ի բոլոր դասերի ապրանքների և (կամ) ծառայությունների համար.
8) 5.2-րդ կետի վանդակը նշվում և լրացվում է, եթե երկարաձգումը խնդրարկվում է ապրանքային նշանի վկայագրում նշված ԱԾՄԴ-ի որոշ դասերի ապրանքների և (կամ) ծառայությունների համար.
9) 5.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե երկարաձգումը խնդրարկվում է ապրանքային նշանի վկայագրում նշված որոշ ապրանքների և (կամ) ծառայությունների համար և լրացվում ըստ ԱԾՄԴ-ի դասերի այն ապրանքների և (կամ) ծառայությունների, որոնց համար ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգում չի խնդրարկվում.
10) 6.1-ին կետում լրացվում է դիմումը ստորագրող ֆիզիկական անձի անունն ու ազգանունը, ինչպես նաև պաշտոնը, եթե երկարաձգվող գրանցման իրավատերը հանդիսանում է իրավաբանական անձ՝ համապատասխանաբար նշելով 6.2.1-ին կամ
6.2.2-րդ կետի վանդակը։
Եթե գրանցված ապրանքային նշանն ունի մեկից ավելի իրավատեր, ապա ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումը գործակալություն կարող է ներկայացնել իրավատերերից մեկը կամ նրա կողմից լիազորված անձը։
4. Գործակալությունը դիմումը քննարկում է փաստաթղթերն ստանալուց մեկամսյա ժամկետում։
5. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է ներկայացված նյութերի համապա- տասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին, մասնավորապես, ներկա- յացված վկայագրի վավերականությունը, դիմումի համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին և դրա մեջ նշված տվյալների (իրավատիրոջ անվանման և գտնվելու վայրի, ապրանքների և (կամ) ծառայությունների) համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին, ինչպես նաև վճարված պետական տուրքի համապատասխանությունն օրենքով սահմանված դրույքաչափերին։ Եթե դիմումը ներկայացվել է լիազորված անձի միջոցով, ապա ստուգվում է նաև լիազորագրի առկայությունը և դրա համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին։
6. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապա- տասխանում են սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված պահանջներին, ապա գործակալության ղեկավարի որոշմամբ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգվում է 10 տարով, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում պետական գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայագրում։ Որոշումն ու ապրանքային նշանի վկայագիրը հնգօրյա ժամկետում հանձնվում է (իսկ անհրաժեշտության դեպքում փոստով ուղարկվում է) իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին։
7. Եթե դիմումը վերաբերում է ապրանքային նշանի վկայագրում և պետական գրանցամատյանում նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար
ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգմանը, ապա պետական գրանցամատյանում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվում են բոլոր այն ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնք նշված են դիմումում՝ հստակ նշելով այդ ցանկից հանված ապրանքները և (կամ) ծառայությունները։
8. Եթե ապրանքային նշանի վկայագիրը դիմումին կից չի ներկայացվել, ապա ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին հանձնվում կամ փոստով ուղարկվում է պետական գրանցամատյանից համապատասխան քաղվածք։
9. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում կարգի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված պահանջներին, նշանի իրավատիրոջն ուղարկվում է հարցում՝ ճշգրտված կամ բացակայող նյութերը կամ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն՝ պակաս վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։
10. Այս դեպքում նշված երկամսյա ժամկետի ավարտը որոշվում է պահանջված փաստաթղթերից վերջինի ստացման օրով։
11. Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում գործակալության ղեկավարը որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը մերժելու մասին և հնգօրյա ժամկետում ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին է հանձնում (իսկ անհրա- ժեշտության դեպքում փոստով ուղարկում) այն, ինչպես նաև դիմումին կից ներկայացված բոլոր նյութերը։
12. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ապրանքային նշանի վկայագիրը կամ դրա կրկնակը վավերական չէ (լրացել է ապրանքային նշանի գրանցման գործողության և դրա երկարաձգման մասին դիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված
ժամկետները), ապա գործակալության ղեկավարը որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը մերժելու մասին և հնգօրյա ժամկետում ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին է հանձնում (իսկ անհրաժեշտության դեպքում փոստով ուղարկում) այն, ինչպես նաև դիմումին կից ներկայացված բոլոր նյութերը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական

տուն, 3, 0010, Երևան

Դ Ի Մ ՈՒ Մ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Խնդրում եմ երկարաձգել սույն դիմումում նշված ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը:

1. Խնդրարկվող գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը

1.1. գրանցման համարը

1.2. գրանցման թվականը

2. Իրավատեր

2.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

2.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն


2.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալներն ըստ 2.1-ին և

2.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

3. Իրավատիրոջ լիազորած անձ

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

3.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

4. Նամակագրության հասցեն

5. Ապրանքները և (կամ) ծառայությունները՝

5.1. երկարաձգումը խնդրարկվում է վկայագրում նշված ԱԾՄԴ-ի բոլոր դասերի ապրանքների և (կամ) ծառայությունների համար

5.2. երկարաձգումը խնդրարկվում է վկայագրում նշված ԱԾՄԴ-ի հետևյալ դասերի ապրանքների և (կամ) ծառայությունների համար*



5.3. երկարաձգումը խնդրարկվում է վկայագրում նշված բոլոր ապրանքների և

(կամ) ծառայությունների համար՝ բացառությամբ՝*











6. Ստորագրություն

6.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը՝

(պաշտոնը, անունը, ազգանունը)

6.2. նշվում է համապատասխան վանդակները կախված այն բանից, թե ում կողմից է դիմումը ստորագրվել

6.2.1. իրավատեր

6.2.2. իրավատիրոջ լիազորած անձ

6.3. ստորագրություն

(թվականը)

7. Տուրքեր

7.1. վճարված է դրամ պետական տուրք անդորրագիրը կցվում է վճարման ձևը

8. Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր քանակը

*- շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա