关于知识产权 知识产权培训 树立尊重知识产权的风尚 知识产权外联 部门知识产权 知识产权和热点议题 特定领域知识产权 专利和技术信息 商标信息 工业品外观设计信息 地理标志信息 植物品种信息(UPOV) 知识产权法律、条约和判决 知识产权资源 知识产权报告 专利保护 商标保护 工业品外观设计保护 地理标志保护 植物品种保护(UPOV) 知识产权争议解决 知识产权局业务解决方案 知识产权服务缴费 谈判与决策 发展合作 创新支持 公私伙伴关系 人工智能工具和服务 组织简介 与产权组织合作 问责制 专利 商标 工业品外观设计 地理标志 版权 商业秘密 WIPO学院 讲习班和研讨会 知识产权执法 WIPO ALERT 宣传 世界知识产权日 WIPO杂志 案例研究和成功故事 知识产权新闻 产权组织奖 企业 高校 土著人民 司法机构 遗传资源、传统知识和传统文化表现形式 经济学 性别平等 全球卫生 气候变化 竞争政策 可持续发展目标 前沿技术 移动应用 体育 旅游 PATENTSCOPE 专利分析 国际专利分类 ARDI - 研究促进创新 ASPI - 专业化专利信息 全球品牌数据库 马德里监视器 Article 6ter Express数据库 尼斯分类 维也纳分类 全球外观设计数据库 国际外观设计公报 Hague Express数据库 洛迦诺分类 Lisbon Express数据库 全球品牌数据库地理标志信息 PLUTO植物品种数据库 GENIE数据库 产权组织管理的条约 WIPO Lex - 知识产权法律、条约和判决 产权组织标准 知识产权统计 WIPO Pearl(术语) 产权组织出版物 国家知识产权概况 产权组织知识中心 产权组织技术趋势 全球创新指数 世界知识产权报告 PCT - 国际专利体系 ePCT 布达佩斯 - 国际微生物保藏体系 马德里 - 国际商标体系 eMadrid 第六条之三(徽章、旗帜、国徽) 海牙 - 国际外观设计体系 eHague 里斯本 - 国际地理标志体系 eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange 调解 仲裁 专家裁决 域名争议 检索和审查集中式接入(CASE) 数字查询服务(DAS) WIPO Pay 产权组织往来账户 产权组织各大会 常设委员会 会议日历 WIPO Webcast 产权组织正式文件 发展议程 技术援助 知识产权培训机构 COVID-19支持 国家知识产权战略 政策和立法咨询 合作枢纽 技术与创新支持中心(TISC) 技术转移 发明人援助计划(IAP) WIPO GREEN 产权组织的PAT-INFORMED 无障碍图书联合会 产权组织服务创作者 WIPO Translate 语音转文字 分类助手 成员国 观察员 总干事 部门活动 驻外办事处 职位空缺 采购 成果和预算 财务报告 监督
Arabic English Spanish French Russian Chinese
法律 条约 判决书 按司法管辖区搜索

亚美尼亚

AM018

返回

Մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պահպանության իրականացման հայեցակարգ (Հավելված ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 2-ի N 14 արձանագրային որոշման)

 Մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պահպանության իրականացման հայեցակարգ (Հավելված ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 2-ի N 14 արձանագրային որոշման)

1

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2009թ. ապրիլի 2-ի №14

արձանագրային որոշման

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՍԱԼԻ ԵՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

Մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պահպանության

իրականացման սույն հայեցակարգը (այսուհետ՝ հայեցակարգ) ներկայացնում է մտավոր

սեփականության պահպանության համակարգի ներկայիս առանձնահատկությունները,

վերլուծության միջոցով բնութագրում է տնտեսության մեջ մտավոր սեփականության

օբյեկտների օգտագործման ներկա վիճակը, բացահայտում է առկա խնդիրները և

առաջարկում է դրանց լուծման արդյունավետ ուղիներ։

Վերլուծությունները հիմնված են միջազգային առաջավոր փորձի վրա` հաշվի

առնելով ՀՀ տնտեսության զարգացման ներկայիս միտումները և գիտելիքի վրա հիմնված

գլոբալ տնտեսությունում մրցունակության ապահովման անհրաժեշտությունը։

Մասնավորապես հաշվի է առնվել այս բնագավառում զարգացած երկրների փորձը, որոնց

համակարգերը առավելագույնս հստակ են արտացոլում ազատական շուկայական

տնտեսության պահանջները։

Միջազգային լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվություններն իրականացվել

են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության և Եվրոպական

արտոնագրային կազմակերպության աջակցությամբ։

Մտավոր սեփականությունը ներառում է իրավունքի երկու հիմնական ոլորտներ՝

արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք։

Արդյունաբերական սեփականության իրավունքները բազմազան են։ Դրանցից

ամենահայտնիները գյուտերի և ապրանքային նշանների նկատմամբ իրավունքներն են։

Գյուտի արտոնագիրը սահմանափակ ժամանակահատվածով բացառիկ իրավունք է տալիս

գյուտարարին՝ գյուտի տեխնիկական էության բացահայտման պայմանով։

2

Ապրանքային նշաններին, որպես որոշակի սուբյեկտների կողմից առաջարկվող

ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների, իրավական

պահպանություն տրամադրվում է չսահմանափակված ժամկետով, պայմանով, որ

կշարունակվի դրանց օգտագործումը առևտրային նպատակներով։

Արդյունաբերական սեփականության իրավունքները ներառում են նաև

համեմատաբար քիչ հայտնի իրավունքներ, ինչպիսիք են՝ արդյունաբերական նմուշների,

աշխարհագրական նշումների, ֆիրմային անվանումների և սելեկցիոն նվաճումների

նկատմամբ իրավունքները։

Մտավոր սեփականության բնագավառի մյուս հիմնական ոլորտը հեղինակային

իրավունքի ոլորտն է, որը ներառում է գրականության, գիտության, արվեստի

բնագավառների ստեղծագործությունների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև

կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների, հեռարձակող

կազմակերպությունների, հրատարակիչների, տվյալների բազաներ պատրաստողների

իրավունքները, որոնք հայտնի են որպես հարակից իրավունքներ։

Մտավոր սեփականության իրավունքների համար ընդհանուրն այն է, որ դրանց

տիրապետողն իրավունք ունի արգելելու պոտենցիալ առևտրային արժեք ներկայացնող

իրավունքի ոչ նյութական օբյեկտի ապօրինի օգտագործումը՝ անկախ նրանից, թե այն

նորարարական արտադրանքի կամ գործընթացի հիմքում ընկած լուծում է, ապրանքի

ծագման նշում, առևտրային կազմակերպության անվանում, երաժշտություն,

համակարգչային ծրագիր, թե տեսալսողական ստեղծագործություն։

1. Մարտահրավերներ

Մտավոր սեփականության պահպանությունը կարևորագույն պայման է

նորարարության համար, խթանում է հետազոտությունների և զարգացումների

ինստիտուտի ներդրումը և գիտելիքի տեղափոխումը լաբորատորիայից արտադրություն,

արտադրությունից՝ շուկա։

Բացի դրանից, մտավոր սեփականության պահպանությունը կարևոր պայման է նաև

արվեստի և մշակույթի զարգացման համար։

Մտավոր սեփականության իրավունքների պահպանության հստակ և արդյունավետ

ռեժիմը գլոբալ շուկայում գիտելիքների և ստեղծագործությունների ազատ շարժի գլխավոր

պայմանն է։ Ընդ որում, սա նաև կարող է ավելի լայն քաղաքականության մի մասը կազմել և

էական նշանակություն ունենալ գլոբալ հարցերի ու հիմնախնդիրների լուծման համար։

3

2. Արդյունաբերական սեփականության իրավունքների պահպանության

տնտեսական օգուտները

Սեփականությունը, լինի նյութական թե ոչ նյութական, որոշիչ դեր ունի շուկայական

տնտեսության զարգացման համար։ Արդյունաբերական սեփականության իրավունքները,

մասնավորապես՝ գյուտերի, արդյունաբերական նմուշների և սելեկցիոն նվաճումների

նկատմամբ իրավունքները, խթան են հանդիսանում նոր գյուտերի և այլ

նորարարությունների ստեղծման համար՝ դրանց նկատմամբ սահմանափակ

ժամանակահատվածով բացառիկ իրավունքներ տրամադրելով։ Այս իրավունքների

տրամադրումն ու պահպանությունը նպաստում է նորեկների հեշտությամբ շուկա մուտք

գործելուն՝ ներգրավելով ռիսկային կապիտալի ներդրումներ, դրանով իսկ ապահովելով

իրենց կողմից լիցենզավորված արտադրանքի թողարկումը կարողունակ ընկերությունների

կողմից։

Գիտելիքի վրա հիմնված գլոբալ տնտեսության մեջ գյուտարարության և

նորարարության կարևորությունը որպես մրցակցության խթան աճում է։ Այս միջավայրում

տնտեսավարող սուբյեկտների, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկատիրական (ՓՄՁ)

և հետազոտական կազմակերպությունների, ներառյալ համալսարանների անընդհատ աճող

դերը՝ նրանց լիցենզիաների հիման վրա ապրանքի արտադրության հարցում դառնում է

ավելի կարևոր։ Մասնավոր հատվածի և հետազոտական կազմակերպությունների միջև

գիտելիքների փոխանակումն ուժեղացնում է մրցակցությունը։ Այս մոտեցումը

նպաստավոր պայմաններ է ստեղծում ավելի բարձր մակարդակի գործունեության դաշտի

ձևավորման համար և հեշտացնում է գիտելիքների միջազգային փոխանակումը։

Որքան ակտիվությամբ են հետազոտական կազմակերպություններն իրականացնում

արտադրանքի լիցենզավորման հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն,

այնքան շատ են դրանց կարիքներն ու խնդիրները մոտենում ՓՄՁ-ների կարիքներին ու

խնդիրներին։ Այդ իսկ պատճառով ՓՄՁ-ների համար ձեռնարկվող միջոցառումները

որոշակի առումով կարող են նաև շահավետ լինել հետազոտական կազմակերպությունների

համար։

Պետք է նկատի ունենալ, որ արդյունաբերական սեփականության իրավունքների

տրամադրումը, որպես մտավոր սեփականության օբյեկտների կառավարման կարևոր

բաղկացուցիչ, մեծ դերակատարում ունի ընկերությունների համընդհանուր բիզնես

ռազմավարության մեջ։ Դա պայմանավորված է նրանով, որ բիզնես ռազմավարությունը

բացի նոր լուծումների, նորարարությունների նկատմամբ իրավունքների ամրագրումից և

4

դրանց հիման վրա արտադրանքի թողարկումից, ենթադրում է նաև դրանց միջոցով և

դրանց կիրառմամբ նոր այլ լուծումների ստեղծում։ Վերջիններիս նկատմամբ

իրավունքների ամրագրումը հնարավորություն է տալիս դրանց իրավատերերին ստիպելու

պոտենցիալ մրցակիցներին՝ նոր հետազոտությունների եւ մշակումների միջոցով շրջանցել

արտոնագրված տեխնոլոգիաները, դրանով իսկ զսպելով մրցակիցների գործունեությունը

շուկայում։

3. Մտավոր սեփականության պահպանության համակարգի

ներկայիս վիճակը

3.1. Գյուտեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ

Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների իրավական

պահպանության ներկա փուլը Հայաստանի Հանրապետությունում բնութագրվում է

օրենսդրության առանձահատկություններով և դրա կիրարկման պրակտիկայով։ Սկսած

1993 թվականից օրենսդրությունը ենթարկվել է մի շարք փոփոխությունների, որոնք

կատարվել են՝ հաշվի առնելով տնտեսության զարգացման առանձնահատկությունները,

ինչպես նաև այն հանգամանքները, որ նշված օբյեկտների նկատմամբ իրավունքների

տրամադրման ժամկետներն առավելագույնս պետք է կրճատվեն, դրանց հետ կապված

ծախսերը պետք է հասցվեն նվազագույնի և այդ իրավունքների պահպանությունը պետք է

լինի հուսալի և արդյունավետ։ Այս խնդիրները որոշակի առումով լուծված են 2008

թվականին ընդունված «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների

մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որը համապատասխանում է միջազգային

պայմանագրերով նախատեսված նորմերին և Եվրամիության համապատասխան

դիրեկտիվներին։

Օրենքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ գյուտի արտոնագիրը տրվում է

առանց ըստ էության փորձաքննության անցկացման (այսինքն՝ փորձաքննության

ընթացքում չեն ստուգվում գյուտի արտոնագրաունակության պայմանները), որը կարող է

գործել 10 տարի։ Արտոնագիրը կարող է գործել նաև 20 տարի, եթե մինչև գործողության 9-

րդ տարվա ավարտը արտոնագրատիրոջ կողմից ապացույցներ են ներկայացվում տվյալ

գյուտի արտոնագրաունակության մասին։ Ապացույցները պետք է տրված լինեն միայն

տվյալ հարցում մասնագիտացված, միջազգայնորեն ճանաչված որևէ որոնման կենտրոնի

կողմից։ Այսպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս խուսափել մեծաքանակ

5

փորձագետներ ունենալու անհրաժեշտությունից՝ միաժամանակ ապահովելով բարձր

որակ։

Օրենքի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ հստակ սահմանում է

արտոնագրային իրավունքների իրականացման մեխանիզմը, երբ հարց է առաջանում

արգելելու երրորդ անձանց՝ տվյալ գյուտի օգտագործումը։ Այսպիսի դեպքում Օրենքը

նախատեսում է արտոնագրից բխող բացառիկ իրավունքն իրականացնել միայն այն

ժամանակ, երբ առկա են տվյալ գյուտի արտոնագրաունակությունը հաստատող

ապացույցներ։ Այսպիսի մոտեցումը որոշակի առումով կնվազեցնի համապատասխան

որակ չունեցող գյուտերին արտոնագիր տալու դեպքերը, նմանօրինակ հայտերի ստացումը

և կբացառի չհիմնավորված խոչընդոտների առաջացման հնարավորությունը բիզնեսում։

3.2. Ապրանքային նշաններ, ապրանքների ծագման տեղանուններ և աշխարհագրական

նշումներ

Ապրանքային նշանների, ապրանքների ծագման տեղանունների և աշխարհագրական

նշումների իրավական պահպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունն սկսել է

ձևավորվել 1995 թվականից, որի հետագա փոփոխությունները նպատակաուղղվել են

օրենսդրության կատարելագործմանը, հաշվի առնելով ՀՀ միջազգային պայմանագրերի

պահանջները, միջազգային առաջավոր փորձը և օրենքի կիրարկման պրակտիկայում

առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ապրանքային նշանի

նկատմամբ իրավունքները կարևոր դեր են խաղում բարեխիղճ մրցակցության համակարգի

ձևավորման համար, քանի որ հենց այդ նշաններն են, որ թույլ են տալիս սպառողին

տարբերել մի կազմակերպության ապրանքներն ու ծառայությունները մեկ այլ

կազմակերպության ապրանքներից ու ծառայություններից։ Բացի դրանից, ապրանքային

նշանների դերը կարևորվում է նաև նրանով, որ մի կողմից դրանք ծառայում են որպես

տեղեկատվության և գովազդի միջոց, մյուս կողմից հանդիսանում են կազմակերպության

ունակությունների և համբավի խորհրդանիշը։

Այս կապակցությամբ «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների

ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է

ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու նպատակով

յուրաքանչյուր դեպքում պարտադիր հաշվի առնել ավելի վաղ գործող իրավունքները,

6

որոնք ձեռք են բերվել ոչ միայն ապրանքային նշանների, այլ նաև ֆիրմային անվանումների

նկատմամբ։

Ապրանքային նշանների իրավական պահպանության մասին օրենսդրությունն այսօր

ընդհանուր առմամբ համապատասխանում է այն նորմերին, որոնք սահմանված են

բնագավառի մի շարք միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ ԱՀԿ Մտավոր

սեփականության առևտրին առնչվող հայեցակետերի մասին պայմանագրով։

Չնայած դրան, անհրաժեշտություն կա օրենսդրութունը համապատասխանեցնել նաև

նոր միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին և Եվրամիության

դիրեկտիվներին։ Բացի դրանից, օրենքի կիրարկման պրակտիկան ցույց է տալիս, որ

փորձաքննության անցկացման որոշ դրույթներ հստակեցման կարիք ունեն և պետք է

համապատասխանեցվեն միջազգային ամենախիստ չափանիշներին։

Մի փոքր այլ է պատկերը ապրանքների ծագման տեղանունների և աշխարհագրական

նշումների իրավական պահպանության հարցերում։ Չնայած ապրանքների ծագման

տեղանունների մասին փաստացի գործող օրենքի առկայությանը, դրա կիրարկման հետ

կապված դեռևս կան որոշակի խնդիրներ։ Մասնավորապես այն հանգամանքը, որ առայժմ

օրենքը գործում է հանքային ջրերի անվանումների համար, արդեն լուրջ քննարկումների և

նոր մոտեցումների ամրագրման անհրաժեշտություն է առաջացրել։

Աշխարհագրական նշումների իրավական պահպանությունը կարգավորող որոշ

դրույթներ տեղ են գտել «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման

տեղանունների մասին» ՀՀ օրենքում։ Աշխարհագրական նշումների սահմանումն ու

պահպանության հիմնական դրույթները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։

Հետևապես այն հանգամանքը, որ առանձին օրենսդրական ակտով հստակ կարգավորված

չեն աշխարհագրական նշումների իրավական պահպանության տրամադրման և

դադարման, ինչպես նաև դրանց օգտագործման կարգն ու պայմանները, կարող է որոշակի

խնդիրների առաջացման պատճառ դառնալ, մասնավորապես դրանց ապօրինի

օգտագործումը անխուսափելիորեն կհանգեցնի անբարեխիղճ մրցակցության ծավալման։

Նշված խնդիրների լուծումը անհրաժեշտ է իրականացնել «Ապրանքային նշանների

մասին» և «Աշխարհագրական նշումների մասին» նոր օրենքների ընդունմամբ։

3.3. Հեղինակային իրավունք

Մտավոր սեփականության մյուս՝ հեղինակային իրավունքի ոլորտում իրավիճակն

էապես այլ է։ Հեղինակային իրավունքը և հարակից իրավունքները կարգավորվում են 2006

7

թվականին ընդունված «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ

նոր օրենքով։ Օրենքն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ միջազգային

պայմանագրերով սահմանված նորմերին և Եվրամիության դիրեկտիվների պահանջներին։

Օրենքին համապատասխան, հեղինակների ընդհանուր շահերը պաշտպանելու և

գույքային իրավունքները կառավարելու նպատակով ստեղծվել և գործում է իրավատերերի

գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման արդեն լիովին կայացած

կազմակերպություն, որն ինտեգրված է միջազգային համապատասխան ցանցի մեջ և

համագործակցում է պետական, հասարակական և մասնավոր կառույցների հետ։

Օրենքի համաձայն, հեղինակային իրավունքի ծագման համար որևէ գրանցում չի

պահանջվում, իրավունքը ծագում է համապատասխան ստեղծագործության ստեղծման կամ

հարակից իրավունքի օբյեկտի պատրաստման փաստի ուժով։

4. Արդյունաբերական սեփականության իրավունքների ռազմավարությունը

Արդյունաբերական սեփականության իրավունքների պահպանության

բնագավառում Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը պետք է

նպատակաուղղված լինի արձագանքելու քսանմեկերորդ դարում գիտելիքի վրա հիմնված

գլոբալ տնտեսության մարտահրավերներին։

Արդյունաբերական սեփականության պահպանության համակարգը պետք է

շարունակի ծառայել որպես գյուտարարության և ինովացիոն գործունեության

ակտիվացման խթան։ Դրան հասնելու համար արդեն իսկ միջազգայնորեն ընդունված են

որոշակի չափանիշներ, մասնավորապես՝

- ժամանակակից տեխնոլոգիաներով արդյունաբերական սեփականության

օբյեկտների հայտերի ընդունման մեխանիզմ.

- միջազգային ստանդարտներին խիստ համապատասխանող և պրակտիկայում

ընդունված փորձաքննության բարձրորակ համակարգ.

- տրամադրվող իրավունքների որակ, հստակ օրենսդրություն և մատչելի գներ,

օրենքների մեկնաբանության և դատավարական միասնական ընթացակարգեր.

- իրավական պահպանություն ստացած օբյեկտների մասին տվյալների բազաների

ձեւավորում, դրանց փոխանակում օտարերկրյա համապատասխան

գերատեսչությունների բազաների հետ, հանրության համար դրանց մատչելիության

ապահովում.

8

- մտավոր գործունեության արդյունքների արժևորում և գյուտերի ու

նորարարությունների դյուրին շրջանառության երաշխավորում։

Այս կապակցությամբ տրամադրված իրավունքների հիմնավորվածությունը շատ

կարևոր է ամբողջ համակարգի բոլոր ասպեկտների համար, որոնք խթանում են բիզնեսը,

ներառյալ ՓՄՁ-ների գործունեությունը, նպաստում են գիտելիքի փոխանցմանը և հզոր ու

արդյունավետ միջոց են հանդիսանում կեղծ ու նմանակված ապրանքների շրջանառության,

ինչպես նաև հենության դեմ պայքարում։

Բացի դրանից, որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ, մտավոր սեփականության

լիարժեք շրջանառության ապահովումը կարող է իրականացվել միայն մտավոր

սեփականության գնահատման հիման վրա, ինչը օրենսդրորեն կարգավորված չէ։ Ընդ

որում համապատասխան օրենսդրական դաշտը կարող է ունենալ կիրարկման բարձր

արդյունավետություն, եթե գնահատողների պատրաստման աշխատանքներին ներգրավվեն

համալսարանները։

Անհրաժեշտ է՝

● ներդնել արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերն էլեկտրոնային

եղանակով ընդունման, քննարկման եւ հրապարակման համակարգեր.

● առավելագույնս կիրառել գյուտերի փորձաքննության անցկացման աշխատանքների

պատվիրումը (outsourcing) Մտավոր սեփականության համաշխարհային

կազմակերպության կողմից հավատարմագրված միջազգային եւ օտարերկրյա որոնման

կենտրոններին.

● ընդլայնել արդյունաբերական սեփականության տեղեկատվական բազաների

փոխանակման շրջանակները եւ ինտերնետային ցանցի միջոցով ապահովել դրանց

մատչելիությունը հանրության համար.

● ներդնել մտավոր սեփականության հարցերով իրականացվող ծառայությունների

նկարագրությունների կազմման եւ կատարողականների գնահատման համակարգ.

● աջակցել օտարերկրյա պետություններում մտավոր սեփականության նկատմամբ

իրավունքների ամրագրմանը.

● ներդնել մտավոր սեփականության գնահատման համակարգ, որը ենթադրում է

համապատասխան օրենսդրական դաշտի ապահովում եւ գնահատողների ինստիտուտի

ձեւավորում։

9

5. Արդյունաբերական սեփականության իրավունքների որակը

5.1. Գյուտեր

Որակի ապահովման առումով կարևորն այն է, թե ինչպիսի գյուտերին և

նորարարություններին է տրվում արտոնագրային պահպանություն։ Այս առումով

անհրաժեշտ է հայտատուներին մատուցվող խորհրդատվության միջոցով կանխել կամ

առավելագույնս կրճատել ոչ արտոնագրաունակ գյուտերի հայտերի մուտքը, որոնք

բացասական ազդեցություն ունեն այն առումով, որ դրանց պատճառով ավելի կարևոր

նշանակության գյուտերի հայտերի փորձաքննության համար պահանջվող ժամանակը

անհիմն երկարաձգվում է։ Նշված խորհրդատվությունը պետք է իրականացվի Մտավոր

սեփականության գործակալության կողմից, քանի որ փորձագետների փորձառությունն ու

մասնագիտական կարողությունները կարևոր դեր են խաղում։

Որակի ապահովման, ինչպես նաև տնտեսության մեջ ավելի արագ կիրառման

հարցում իր ուրույն տեղն ունի օգտակար մոդելների պահպանությունը, որի համար

սահմանված են ավելի թույլ պահանջներ՝ միայն նորության և արդյունաբերորեն

կիրառելիության, որոնց ստուգումը համեմատաբար հեշտ և քիչ ծախսատար է, իսկ

պահպանության ժամկետը՝ ավելի կարճ՝ 10 տարի։

Գյուտերի և օգտակար մոդելների որակի ապահովման առումով կարևոր է նաև

դրանց մասին տեղեկատվությունը ընկերություններին և գյուտարարներին հասանելի

դարձնելը ։

Տրամադրվող իրավունքների համապատասխան որակի ապահովման նպատակով

անհրաժեշտ է՝

• իրականացնել արտոնագրերի համակողմանի ուսումնասիրություն՝ վերլուծելու

ավելի թույլ հիմքերով ձեռք բերված իրավունքները և գործուն միջոցներ գտնելու

դրանց տրամադրումից խուսափելու համար.

• ուսումնասիրել չօգտագործվող արտոնագրերի առաջացրած հնարավոր խնդիրները,

գնահատել դրանց առաջացման պատճառները և ձեռնարկել համապատասխան

միջոցներ։

10

5.2. Ապրանքային նշաններ

Հայաստանի Հանրապետության տնտեսության համար անհրաժեշտ է ունենալ

ապրանքային նշանների պահպանության ամուր և հուսալի համակարգ։ Դա արդյունավետ

միջոց է կանխելու ապրանքային նշանների անբարեխիղճ օգտագործումը, դրա նկատմամբ

իրավունքների խախտումը, ոչ պատշաճ թույլտվությամբ օգտագործումը, ինչպես նաև

տրամադրված իրավունքների չօգտագործման դեպքում՝ դրանց վերանայումը։ Իրավական

պահպանության տրամադրման (գրանցման) գործընթացը պահանջում է բարձր որակի

խիստ չափորոշիչներ, ներառյալ փորձաքննությունը, որը կերաշխավորի գրանցման

արդյունքում դրանց վավերական և սպառողների պահանջներին համապատասխան

լինելը։

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների որակը կարևոր է հատկապես

բարեխիղճ մրցակցության համակարգի ձևավորման և անբարեխիղճ մրցակցության

դրսևորումների կանխման համար։

Տրամադրվող իրավունքների համապատասխան որակի ապահովման նպատակով

անհրաժեշտ է՝

ապրանքային նշանների փորձաքննությունն իրականացնել միջազգային

ստանդարտներին խիստ համապատասխանող և պրակտիկայում ընդունված

փորձաքննության իրականացման մոտեցումներով.

ապրանքային նշանների օրենսդրության մեջ նախատեսել դրույթներ, որոնք

հնարավորություն կտան փորձաքննության ժամանակ հաշվի առնել նաեւ ՀՀ-ում

չգրանցված օտարերկրյա հայտնի ապրանքային նշանները, վարկանունները (բրենդները).

չօգտագործվող գրանցված ապրանքային նշանների նկատմամբ իրավունքի

սահմանափակման նպատակով օրենսդրորեն հստակեցնել այդ ապրանքային նշանների

գրանցումները վաղաժամկետ դադարեցնելու պայմանները և մեխանիզմները, հաշվի

առնելով միջազգային պայմանագրերով և Եվրամիության դիրեկտիվներով սահմանված

դրույթները.

ապահովել փորձագետների մասնագիտական կարողությունների հետևողական

բարձրացումը։

11

6. Գյուտարարության օժանդակություն ՓՄՁ-ներին

Արդյունաբերական սեփականության իրավունքների կիրարկումը կարող է մեծապես

խթանել ՓՄՁ-ների զարգացմանը։ Սովորաբար վերջիններս ավելի քիչ են հենվում

արդյունաբերական սեփականության իրավունքների պահպանության վրա։ Երբ դա

հետևանք է անբավարար իրազեկության, խորհրդատվության կամ այլ անհրաժեշտ

աջակցության, ապա անհրաժեշտ է անհապաղ կիրառել համապատասխան

քաղաքականություն։ Հետևապես պետությունը պետք է պայմաններ ստեղծի ՓՄՁ-ների

համար օգտվելու շուկայի կողմից առաջարկվող հնարավորություններից, ինչպես նաեւ՝

գյուտերի և ապրանքային նշանների մասին համապատասխան տեղեկատվությունից։

Բացի դրանից, անհրաժեշտ է բարելավել մտավոր սեփականության իրավունքների

հետ կապված ՓՄՁ-ների վեճերի լուծման համակարգը, ինչը կարող է ենթադրել վեճերի

լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառում, մասնավորապես առևտրային

արբիտրաժների, որոնք կարող են լրացնել դատական համակարգը, եթե դրանք գործեն

ավելի արագ ու հիմնավոր և գնային տեսակետից լինեն ավելի մատչելի։ Դատարանների և

առևտրային արբիտրաժի միջև հարաբերությունների հանգուցային ասպեկտների լուծման

ճանապարհով բավականին կհեշտանա մտավոր սեփականության իրավունքների հետ

կապված վեճերի լուծումը։

Մտավոր սեփականության վրա հիմնված ծրագրերի հիմնական նպատակը պետք է

լինի ՓՄՁ-ների իրազեկության բարձրացումը և աջակցության ծառայությունների

ապահովումը։

Անհրաժեշտ է՝

• ուսումնասիրել, թե ինչպես կարող են հետագայում խրախուսվել առևտրային

արբիտրաժների գործունեությունը և հեշտացվել դրանց ընթացիկ աշխատանքը՝

արտոնագրային հարցերով դատական գործընթացների առումով։

• բավարար օժանդակություն տրամադրել ՓՄՁ-ներին՝ արդյունաբերական

սեփականության իրավունքների ձեռքբերման աշխատանքներն ուժեղացնելու և

համապատասխան ու լայնածավալ աջակցության ծառայություններ մատուցելու

համար։

• բարելավել մտավոր սեփականության կառավարման վերաբերյալ բոլոր

կազմակերպությունների և գիտահետազոտական ինստիտուտների, ներառյալ ՓՄՁ-

ների տեղեկատվական ապահովումը։

12

7. Մտավոր սեփականության իրավունքների կիրարկումը.

պայքար հենության և կոնտրաֆակցիայի դեմ

Նորարարությունների պահպանությունը պետք է ուղեկցվի կիրարկման արդյունավետ

մեխանիզմների կիրառմամբ։ Ապրանքների կեղծումը և հենությունը ահռելի չափերի հասած

բացասական երևույթ է, որը բացարձակ արժեքով և համաչափորեն աճում է միջազգային

առևտրի աճին և տեխնիկական հնարավորությունների զարգացմանը զուգահեռ։ Դա էական

վնաս է հասցնում երկրի տնտեսական զարգացման աճին և նոր աշխատատեղերի

ստեղծմանը՝ ռիսկի ենթարկելով քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը։

Կոնտրաֆակտ և հենական արտադրանքի շրջանառության ծավալն աշխարհում

տարեկան կազմում է շուրջ 200 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հայաստանի Հանրապետությունում

նմանատիպ ուսումնասիրություններ չեն կատարվել, սակայն կոնտրաֆակցիան և

հենությունը, հատկապես հեղինակային իրավունքի բնագավառում, բացահայտ բնույթ է

կրում։ Փաստորեն շուկայում ազատ վաճառվում է ըստ էության գողացված արտադրանք։

Այդպիսի գործունեությունը հիմնականում իրականացվում է հարկային դաշտից դուրս

հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հեղինակային իրավունքի ոլորտին,

մասնավորապես՝ տեսալսողական ստեղծագործությունների, ձայներիզների և

համակարգչային ծրագրերի հենական օրինակների շրջանառությանը։ Այս երևույթը մեծ

վնաս է հասցնում մշակույթին և տնտեսությանը՝ արգելք հանդիսանալով դրանց

զարգացմանը։ Ավելին, դրանց առկայությունը վնասում է երկրի միջազգային

հեղինակությանը, նվազեցնում է օտարերկրյա ներդրումների պոտենցիալ հոսքի

հավանականությունը՝ բարձրացնելով դրանց համար ռիսկի գործոնը։

Կոնտրաֆակտ և հենական ապրանքների շրջանառվող ծավալներում որոշակի մաս

է կազմում օտարերկրյա պետություններից ներկրված ապրանքը, ինչն ակնհայտ է առևտրի

ցանցում նույնիսկ առանց հատուկ ուսումնասիրություններ անցկացնելու։

Կոնտրաֆակտ և հենական ապրանքների մեծ ծավալների առկայությունը

հիմնականում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝

- իրավատերերի անբավարար հետևողականությամբ մտավոր սեփականության

իրենց իրավունքների պաշտպանության հարցերում.

- մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքար

իրականացնող պետական մարմինների թույլ համագործակցությամբ ու միացյալ

գործողությունների ծրագրի բացակայությամբ.

13

- բնագավառում իրավախախտումների համար օրենսդրությամբ նախատեսված թույլ

պատժամիջոցներով եւ դրանց կիրառման մեխանիզմների անկատարությամբ։

Անհրաժեշտ է՝

• մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարն

ուժեղացնելու և դրա իրականացումը համակարգելու համար ՀՀ էկոնոմիկայի

նախարարի գլխավորությամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որի

կազմում կընդգրկվեն ՀՀ էկոնոմիկայի, մշակույթի , սփյուռքի նախարարությունների,

ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ

կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական

մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաեւ

իրավատերերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների

ներկայացուցիչներ.

• կեղծ եւ հենական ապրանքների շրջանառության ծավալները եւ վնասների չափերը

պարզելու նպատակով իրականացնել շուկայի պարբերական վերլուծություններ.

• մշակել եւ կյանքի կոչել կեղծարարության և հենության դեմ միացյալ

գործողությունների ծրագիր.

• մտավոր սեփականության իրավունքների կիրարկման ապահովման համար գործող

օրենքներում նախատեսել կիրարկման ժամանակակից, միջազգային պահանջներին

բավարարող դրույթներ, որոնք պետք է համապատասխանեն Եվրամիության

2004/48/EC Կիրարկման դիրեկտիվին։ Այդ դրույթների արդյունավետ կիրարկման

նպատակով ապահովել պատշաճ փոխհամաձայնեցված գործողություններ՝

համապատասխան ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների ու պատասխանատու

մարմինների կողմից, բոլոր մակարդակներում, սկսած ոստիկանությունից,

մաքսային մարմիններից ու պետական այլ կառույցներից մինչև դատարանները.

• ապահովել օրենսդրությամբ նախատեսված սահմանային միջոցառումների

կիրարկումը և միջոցներ ձեռնարկել ապահովելու իրավատերերի և մաքսային

ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումը՝ բացահայտելու կեղծ և

հենական ապրանքների փոխադրումը.

• ուսումնասիրել միջազգային փորձը մաքսային մարմիններին ԱՀԿ Մտավոր

սեփականության առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրով

նախատեսված ex officio գործողությունների իրականացման իրավունք

14

վերապահելու հարցը՝ բացառելու կասկածելի փոխադրումները և կանխելու կեղծ ու

հենական ապրանքների մուտքը շուկա.

• միջոցներ ձեռնարկել մտավոր սեփականության օրենսդրության կիրարկումն

ապահովող մարմինների՝ ոստիկանության ու մաքսային մարմինների

համապատասխան աշխատողների և դատավորների՝ բնագավառին վերաբերող

գիտելիքների բարձրացման ուղղությամբ.

• ընդլայնել հասարակության իրազեկմանն ուղղված միջոցառումների ծավալը, որը

կփոխի հասարակության վերաբերմունքը կեղծ և հենական ապրանքների

նկատմամբ։