关于知识产权 知识产权培训 树立尊重知识产权的风尚 知识产权外联 部门知识产权 知识产权和热点议题 特定领域知识产权 专利和技术信息 商标信息 工业品外观设计信息 地理标志信息 植物品种信息(UPOV) 知识产权法律、条约和判决 知识产权资源 知识产权报告 专利保护 商标保护 工业品外观设计保护 地理标志保护 植物品种保护(UPOV) 知识产权争议解决 知识产权局业务解决方案 知识产权服务缴费 谈判与决策 发展合作 创新支持 公私伙伴关系 人工智能工具和服务 组织简介 与产权组织合作 问责制 专利 商标 工业品外观设计 地理标志 版权 商业秘密 WIPO学院 讲习班和研讨会 知识产权执法 WIPO ALERT 宣传 世界知识产权日 WIPO杂志 案例研究和成功故事 知识产权新闻 产权组织奖 企业 高校 土著人民 司法机构 遗传资源、传统知识和传统文化表现形式 经济学 性别平等 全球卫生 气候变化 竞争政策 可持续发展目标 前沿技术 移动应用 体育 旅游 PATENTSCOPE 专利分析 国际专利分类 ARDI - 研究促进创新 ASPI - 专业化专利信息 全球品牌数据库 马德里监视器 Article 6ter Express数据库 尼斯分类 维也纳分类 全球外观设计数据库 国际外观设计公报 Hague Express数据库 洛迦诺分类 Lisbon Express数据库 全球品牌数据库地理标志信息 PLUTO植物品种数据库 GENIE数据库 产权组织管理的条约 WIPO Lex - 知识产权法律、条约和判决 产权组织标准 知识产权统计 WIPO Pearl(术语) 产权组织出版物 国家知识产权概况 产权组织知识中心 产权组织技术趋势 全球创新指数 世界知识产权报告 PCT - 国际专利体系 ePCT 布达佩斯 - 国际微生物保藏体系 马德里 - 国际商标体系 eMadrid 第六条之三(徽章、旗帜、国徽) 海牙 - 国际外观设计体系 eHague 里斯本 - 国际地理标志体系 eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange 调解 仲裁 专家裁决 域名争议 检索和审查集中式接入(CASE) 数字查询服务(DAS) WIPO Pay 产权组织往来账户 产权组织各大会 常设委员会 会议日历 WIPO Webcast 产权组织正式文件 发展议程 技术援助 知识产权培训机构 COVID-19支持 国家知识产权战略 政策和立法咨询 合作枢纽 技术与创新支持中心(TISC) 技术转移 发明人援助计划(IAP) WIPO GREEN 产权组织的PAT-INFORMED 无障碍图书联合会 产权组织服务创作者 WIPO Translate 语音转文字 分类助手 成员国 观察员 总干事 部门活动 驻外办事处 职位空缺 采购 成果和预算 财务报告 监督
Arabic English Spanish French Russian Chinese
法律 条约 判决书 按司法管辖区搜索

亚美尼亚

AM002

返回

«Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, 1998 թ. փետրվարի 3

«Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, 1998 թ. փետրվարի 3

«Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

Գլուխ 1: Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանությունը

Հոդված 1. Ընդհանուր դրույթներ
Սույն օրենքում օգտագործված հիմնական հասկացություններն են՝
ինտեգրալ միկրոսխեմա (այսուհետ՝ ԻՄՍ)՝ էլեկտրոնային սխեմայի ֆունկցիայի կատարման նշանակություն ունեցող վերջնական կամ միջանկյալ ձևի միկրոէլեկտրոնային պատրաստվածք, որի տարրերը և կապերն անբաժանելիորեն ձևավորված են այն նյութի ծավալում և (կամ) մակերևույթին, որը հիմք է ծառայել տվյալ իրի պատրաստման համար.
ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիա (այսուհետ՝ տոպոլոգիա)՝ նյութական կրիչի վրա ամրակայված ինտեգրալ միկրոսխեմայի տարրերի համախմբության և դրանց միջև կապերի տարածաերկրաչափական դասավորությունը.
առևտրային նպատակներով օգտագործում (այսուհետ՝ օգտագործում)՝ կիրառում, վաճառք, վարձակալության հանձնում կամ այլ եղանակով առևտրային նպատակով տարածում, ինչպես նաև այդ գործողությունները կատարելու առաջարկություն.
իրավատեր՝ հեղինակը, նրա ժառանգորդը, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական ցանկացած անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, որն օրենքի կամ պայմանագրի համաձայն ստացել է գույքային բացառիկ իրավունքներ։
Հոդված 2. Տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին օրենսդրությունը
Տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից։ Հոդված 3. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքով կարգավորվում են տոպոլոգիաների ստեղծման, իրավական պաշտպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները։
Հոդված 4. Տոպոլոգիայի իրավական պաշտպանությունը
Տոպոլոգիայի նկատմամբ իրավունքը պաշտպանվում է պետության կողմից։
Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը գործում է տասը տարի, որի սկիզբը որոշվում է հետևյալ արձանագրված թվականներից ավելի վաղով՝
տոպոլոգիայի առաջին օգտագործման թվականով, այսինքն՝ տվյալ տոպոլոգիան կամ այդ
տոպոլոգիայով ԻՄՍ-ն աշխարհում որևէ տեղ տնտեսական շրջանառության մեջ դնելու՝
փաստաթղթով ամրագրված ամենավաղ թվականը.
տոպոլոգիայի գրանցման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից (այսուհետ՝ պետական լիազորված մարմին) տոպոլոգիայի գրանցման թվականով։
Այլ հեղինակի կողմից անկախ ստեղծված նույնական ինքնօրինակ տոպոլոգիա երևան գալու դեպքում տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի գործողության ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել տասը տարին։
Հոդված 5. Իրավական պաշտպանության օբյեկտը և պայմանները
Սույն օրենքով սահմանված կարգով պաշտպանվում է այն տոպոլոգիան, որն ինքնօրինակ է։ Տոպոլոգիան ինքնօրինակ է, եթե այն հեղինակի ստեղծագործական աշխատանքի արդյունք է։ Տոպոլոգիան համարվում է ինքնօրինակ, քանի դեռ չի ապացուցվել հակառակը։
Եթե տոպոլոգիայի ստեղծման թվականի դրությամբ դրա տարրերի համախմբությունը հանրահայտ է ԻՄՍ-ներ մշակողների համար, ապա դրան սույն օրենքով նախատեսված իրավական պաշտպանություն չի ընձեռվում։
Եթե տոպոլոգիան կազմված է դրա ստեղծման թվականի դրությամբ ԻՄՍ-ներ մշակողների և արտադրողների համար հանրահայտ տարրերից, ապա դրան իրավական պաշտպանություն է ընձեռվում միայն այն դեպքում, երբ այդպիսի տարրերի համախմբությունը բավարարում է սույն հոդվածի երկրորդ մասի պահանջներին։
Սույն օրենքով իրավական պաշտպանության ենթակա չեն այն մտահղացումները, եղանակները,
համակարգերը, տեխնոլոգիաները, կոդավորված տեղեկատվությունը, որոնք կարող են իրագործվել տոպոլոգիայում։
Հոդված 6. Տոպոլոգիայի հեղինակը
Տոպոլոգիայի հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, որի ստեղծագործական աշխատանքով է ստեղծվել այն։
Եթե տոպոլոգիան ստեղծվել է երկու կամ ավելի հեղինակների համատեղ ստեղծագործական աշխատանքով, ապա նրանցից յուրաքանչյուրը ճանաչվում է հեղինակ։
Տոպոլոգիայի հեղինակներ չեն ճանաչվում այն ֆիզիկական անձինք, ովքեր տոպոլոգիայի ստեղծման գործում չեն ունեցել անձնական ստեղծագործական ներդրում, հեղինակին ցուցաբերել են զուտ տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական բնույթի օգնություն կամ աջակցել են միայն տոպոլոգիայի օգտագործման իրավունքի փաստաթղթերի ձևակերպման հարցում։
Հեղինակության իրավունքն անօտարելի անձնական իրավունք է և օրենքով պաշտպանվում է անժամկետ։
Հեղինակն իրավունք ունի տոպոլոգիայի գրանցման վկայագրի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ։
Հոդված 7. Գույքային իրավունքները
Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է հեղինակին կամ այլ իրավատիրոջ և հնարավորություն է տալիս նրան իր հայեցողությամբ արտադրել և տարածել այդպիսի տոպոլոգիայով ԻՄՍ-ներ, ինչպես նաև արգելել դրա օգտագործումը սույն օրենքին հակասող դեպքերում։
Եթե տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է մի քանի անձանց, ապա այդ
իրավունքից օգտվելու հետ կապված փոխհարաբերությունները որոշվում են նրանց միջև կնքված պայմանագրով։ Նման պայմանագրի բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի տոպոլոգիան օգտագործել իր հայեցողությամբ, սակայն իրավունք չունի օգտագործման
իրավունքը զիջել այլ անձի կամ տալ օգտագործման թույլտվություն՝ առանց մյուս իրավատերերի համաձայնության։
Ծառայողական պարտականությունների կատարմամբ կամ գործատուի առաջադրանքով ստեղծված տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է գործատուին, եթե նրա և հեղինակի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Այդ պայմանագրով կարող են սահմանվել նաև հեղինակի վարձատրության չափը և վճարման կարգը։
Գործատու չհամարվող պատվիրատուի և հեղինակի միջև կնքված պայմանագրով ստեղծված տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է պատվիրատուին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
Օգտագործման բացառիկ իրավունքի խախտում է համարվում առանց հեղինակի կամ այլ իրավատիրոջ թույլտվության հետևյալ գործողությունների կատարումը՝
ա) ԻՄՍ-ում կիրառելու կամ այլ ձևով տոպոլոգիայի կամ դրա մի մասի պատճենումը, բացառությամբ
տոպոլոգիայի միայն այն մասի պատճենման, որը ինքնօրինակ չէ.
բ) տոպոլոգիայի կամ այդ տոպոլոգիայով ԻՄՍ-ի կիրառումը, ներմուծումը, վաճառքը, վարձակալության հանձնումը կամ այլ եղանակով առևտրային նպատակով տարածումը, ինչպես նաև այդ գործողությունների կատարման առաջարկը։
Եթե իրավատերը չի կարող օգտագործել տոպոլոգիան առանց մեկ ուրիշ իրավատիրոջ բացառիկ իրավունքը խախտելու, ապա նա իրավունք ունի վերջինից պահանջել օգտագործման թույլտվություն՝ պայմանագրի համաձայն։ Համաձայնության չգալու դեպքում հարցը կարող է լուծվել դատական կարգով։
Հոդված 8. Գույքային իրավունքների փոխանցումը
Տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքները պայմանագրի հիման վրա ամբողջովին կամ մասնակիորեն կարող են փոխանցվել այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց։ Պայմանագիրը պետք է սահմանի՝ տոպոլոգիայի օգտագործման եղանակը և ծավալը, վճարումների չափը և վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը։ Տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքներն օրենքով սահմանված կարգով փոխանցվում են ժառանգաբար։
Պետական լիազորված մարմնում գրանցված տոպոլոգիայի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքների զիջման պայմանագրերը պետք է գրանցվեն այդ մարմնում։ Չգրանցված պայմանագիրը համարվում է անվավեր։
Տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքների փոխանցման պայմանագրերը կողմերի համաձայնությամբ կարող են գրանցվել պետական լիազորված մարմնում։
Հոդված 9. Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի խախտում չհամարվող գործողությունները
Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի խախտում չի համարվում՝
ա) օրինական ճանապարհով ձեռք բերած ԻՄՍ-ների կամ այդպիսի ԻՄՍ-ներ պարունակող իրերի օգտագործումը, եթե օգտագործող անձը չգիտի և պարտավոր չէ իմանալ, որ այդ ԻՄՍ-ները կամ այդպիսի ԻՄՍ-ներ պարունակող իրերը պատրաստվել և տարածվում են տոպոլոգիայի
օգտագործման բացառիկ իրավունքի խախտումով։ Տոպոլոգիայի իրավատիրոջից համապատասխան ծանուցում ստանալուց հետո այդ անձը վճարում է համարժեք փոխհատուցում՝ հետագայում նոր օգտագործած յուրաքանչյուր ԻՄՍ-ի կամ այդպիսի ԻՄՍ պարունակող իրի համար.
բ) անձնական կարիքների համար՝ առանց շահույթ ստանալու նպատակի, ինչպես նաև հետազոտման, վերլուծության, գնահատման կամ ուսուցման նպատակներով օգտագործումը.
գ) պաշտպանվող տոպոլոգիայով այն ԻՄՍ-ների տարածումը, որոնք տնտեսական շրջանառության մեջ են դրվել օրինական ճանապարհով։
Տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաև այլ հեղինակի կողմից անկախ ստեղծված նույնական ինքնօրինակ տոպոլոգիայի՝ իրավատիրոջ կողմից սույն օրենքի 7 հոդվածի հինգերորդ մասում նշված գործողությունների կատարումը։
Հոդված 10. Տոպոլոգիայի պետական գրանցումը
Տոպոլոգիայի հեղինակը կամ այլ իրավատերը կարող է անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով ԻՄՍ-ի տոպոլոգիայի պետական գրանցման հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել պետական լիազորված մարմին։
Եթե մինչև հայտ ներկայացնելը տոպոլոգիան օգտագործվել է, հայտը կարող է ներկայացվել մինչև առաջին օգտագործման թվականից երկու տարին լրանալը։
Հայտը պետք է վերաբերի մեկ տոպոլոգիայի և պարունակի՝
ա) դիմում ԻՄՍ-ի տոպոլոգիայի պետական գրանցման վերաբերյալ, որտեղ նշվում է իրավատերը (հայտատուն), ինչպես նաև հեղինակը, եթե նա չի հրաժարվել որպես այդպիսին հիշատակվելուց, նրանց բնակության կամ գտնվելու վայրը և առաջին օգտագործման թվականը (եթե այն օգտագործվել է).
բ) տոպոլոգիայի նույնականացման նյութեր, ներառյալ համառոտ շարադրանքը։ Հայտին կցվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է պետական լիազորված մարմինը։
Պետական լիազորված մարմինը երկամսյա ժամկետում ստուգում է ստացված հայտի համապատասխանությունը սույն հոդվածի երրորդից հինգերորդ մասերով սահմանված պահանջներին։ Ստուգման դրական արդյունքի դեպքում պետական լիազորված մարմինը հնգօրյա ժամկետում տոպոլոգիան գրանցում է ԻՄՍ-ների տոպոլոգիաների գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետ՝ պետական գրանցամատյան), տալիս է ԻՄՍ- ների տոպոլոգիաների պետական գրանցման վկայական (այսուհետ՝ վկայական) և եռամսյա ժամկետում իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում գրանցված տոպոլոգիայի մասին։
Հայտը ներկայացնելու կամ պետական լիազորված մարմնի հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի լրացումներ, ուղղումներ և ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերի մեջ։
Պետական գրանցման կարգը, վկայականի ձևը, դրա մեջ նշվող տվյալների ցանկը, պաշտոնական
տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազորված մարմինը։
Պետական գրանցամատյան գրանցված տեղեկությունները համարվում են հավաստի, քանի դեռ ապացուցված չէ հակառակը։ Նշված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն։
Իր իրավունքների մասին նախազգուշացնելու նպատակով տոպոլոգիայի հեղինակը կամ այլ
իրավատերը իրավունք ունի պաշտպանվող տոպոլոգիայի, ինչպես նաև այդպիսի տոպոլոգիա պարունակող իրերի վրա զետեղել նախազգուշական գրառում՝ լատիներեն T տառի կամ այդ տառը շրջանակի, քառակուսու, փակագծերի կամ չակերտների մեջ վերցված պատկերի տեսքով՝ նշելով տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի գործողության ժամկետի սկիզբը և իրավատիրոջը նույնականացնող տեղեկություն։
Հոդված 11. Տոպոլոգիայի նկատմամբ իրավունքների պաշտպանությունը
Իր իրավունքները պաշտպանելու համար հեղինակը կամ այլ իրավատերը սահմանված կարգով կարող է դիմել դատարան։
Տոպոլոգիայի հեղինակը կամ այլ իրավատերը իրավունք ունի պահանջել՝
ա) նախքան իրավունքի խախտելը գոյություն ունեցած իրադրության վերականգնում.
բ) պատճառած վնասի փոխհատուցում, որը ներառում է նաև խախտողի ապօրինի ստացած եկամուտները.
գ) իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված՝ օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցների կիրառում։
Դատարանի որոշմամբ ապօրինի պատրաստված ԻՄՍ-ները և այդպիսիք պարունակող իրերը, ինչպես նաև դրանց պատրաստման համար նախատեսված նյութերը և սարքավորումները կարող են բռնագրավվել, ոչնչացվել, իրացվել և իրացումից ստացված գումարները հաշվեգրվել պետական բյուջե կամ հայցվորի խնդրանքով փոխանցվել վերջինիս՝ ի հաշիվ պատճառված վնասի փոխհատուցման։
Հոդված 12. Տոպոլոգիայի նկատմամբ իրավունքների պաշտպանությունն օտարերկրյա պետություններում
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված տոպոլոգիայի հեղինակը կամ այլ իրավատերը կարող է տոպոլոգիայի իրավական պաշտպանություն խնդրարկել օտարերկրյա պետություններում։
Հոդված 13. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները
Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով, օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին համահավասար։
Հոդված 14. Պետական տուրքերը
ԻՄՍ-ի տոպոլոգիայի պետական գրանցման և իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների համար գանձվում են պետական տուրքեր, որոնց տեսակները, չափերը և վճարման կարգը սահմանվում են օրենքով։
Հոդված 15. Միջազգային պայմանագրերը
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Երևան
3 մարտի 1998թ. ՀՕ-198