About Intellectual Property IP Training Respect for IP IP Outreach IP for… IP and... IP in... Patent & Technology Information Trademark Information Industrial Design Information Geographical Indication Information Plant Variety Information (UPOV) IP Laws, Treaties & Judgements IP Resources IP Reports Patent Protection Trademark Protection Industrial Design Protection Geographical Indication Protection Plant Variety Protection (UPOV) IP Dispute Resolution IP Office Business Solutions Paying for IP Services Negotiation & Decision-Making Development Cooperation Innovation Support Public-Private Partnerships AI Tools & Services The Organization Working with WIPO Accountability Patents Trademarks Industrial Designs Geographical Indications Copyright Trade Secrets WIPO Academy Workshops & Seminars IP Enforcement WIPO ALERT Raising Awareness World IP Day WIPO Magazine Case Studies & Success Stories IP News WIPO Awards Business Universities Indigenous Peoples Judiciaries Genetic Resources, Traditional Knowledge and Traditional Cultural Expressions Economics Gender Equality Global Health Climate Change Competition Policy Sustainable Development Goals Frontier Technologies Mobile Applications Sports Tourism PATENTSCOPE Patent Analytics International Patent Classification ARDI – Research for Innovation ASPI – Specialized Patent Information Global Brand Database Madrid Monitor Article 6ter Express Database Nice Classification Vienna Classification Global Design Database International Designs Bulletin Hague Express Database Locarno Classification Lisbon Express Database Global Brand Database for GIs PLUTO Plant Variety Database GENIE Database WIPO-Administered Treaties WIPO Lex - IP Laws, Treaties & Judgments WIPO Standards IP Statistics WIPO Pearl (Terminology) WIPO Publications Country IP Profiles WIPO Knowledge Center WIPO Technology Trends Global Innovation Index World Intellectual Property Report PCT – The International Patent System ePCT Budapest – The International Microorganism Deposit System Madrid – The International Trademark System eMadrid Article 6ter (armorial bearings, flags, state emblems) Hague – The International Design System eHague Lisbon – The International System of Appellations of Origin and Geographical Indications eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange Mediation Arbitration Expert Determination Domain Name Disputes Centralized Access to Search and Examination (CASE) Digital Access Service (DAS) WIPO Pay Current Account at WIPO WIPO Assemblies Standing Committees Calendar of Meetings WIPO Webcast WIPO Official Documents Development Agenda Technical Assistance IP Training Institutions COVID-19 Support National IP Strategies Policy & Legislative Advice Cooperation Hub Technology and Innovation Support Centers (TISC) Technology Transfer Inventor Assistance Program WIPO GREEN WIPO's Pat-INFORMED Accessible Books Consortium WIPO for Creators WIPO Translate Speech-to-Text Classification Assistant Member States Observers Director General Activities by Unit External Offices Job Vacancies Procurement Results & Budget Financial Reporting Oversight
Arabic English Spanish French Russian Chinese
Laws Treaties Judgments Browse By Jurisdiction

Armenia

AM048

Back

Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպաման և քննարկման կարգ (Հավելված N 5 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման, փոփոխված փոփոխվել է ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017 - Ն որոշման)

 Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպաման և քննարկման կարգ (Հավելված N 5 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման, փոփոխված փոփոխվել է ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017 - Ն որոշման)

Հավելված N 5 ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1017 - Ն որոշման

«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են ապրանքային նշանի գրանցման

գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումի ձևը, դրա ձևակերպման և

քննարկման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված են «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հասկացությունները։

3. Ապրանքային նշանի իրավատերը կամ նրա լիազորած անձը (ներկայացուցիչը)

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարու-

թյան աշխատակազմի մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ՝ գործակա-

լություն) է ներկայացնում ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը

երկարաձգելու մասին դիմումը՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի, որին կցվում են՝

1) սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է ապրանքային նշանի իրավա-

տիրոջ լիազորած անձի կողմից.

3) ապրանքային նշանի վկայագիրը՝ ապրանքային նշանի գրանցման գործողության

ժամկետի երկարաձգման մասին` համապատասխան գրառումներ կատարելու համար։

4. Դիմումը ձևակերպվում է հետևյալ կերպ՝

1) 1.1-ին և 1.2-րդ կետերում համապատասխանաբար նշվում են ապրանքային

նշանի պետական գրանցման համարը և թվականը.

1017.4k.voroshum.doc

2

2) եթե ապրանքային նշանի իրավատերը ֆիզիկական անձ է, լրացվում է 2.1-ին

կետը՝ նշելով նրա անունն ու ազգանունը, իսկ եթե իրավաբանական անձ է,

իրավաբանական անձի անվանումը.

3) 2.2-րդ կետում լրացվում են ապրանքային նշանի իրավատիրոջ գտնվելու վայրը

(բնակության վայրը) և այդտեղ նշված մյուս տվյալները, եթե դրանք կան.

4) 2.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանն ունի մի քանի

իրավատեր և այդ դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները՝

համաձայն 2.1-ին և 2.2-րդ կետերի.

5) 3.1-ին և 3.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են ապրանքային

նշանի իրավատիրոջ լիազորած անձի տվյալները, եթե դիմումը ներկայացվում է

լիազորած անձի միջոցով.

6) 4-րդ կետում լրացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ կամ նրա

լիազորած անձի գտնվելու վայրը (բնակության վայրը), որի միջոցով գործակալությունը

կկարողանա իրականացնել դիմումի հետ կապված գրագրությունը.

7) 5.1-ին կետի վանդակը նշվում է, եթե երկարաձգումը խնդրարկվում է

ապրանքային նշանի վկայագրում նշված ԱԾՄԴ-ի բոլոր դասերի ապրանքների և (կամ)

ծառայությունների համար.

8) 5.2-րդ կետի վանդակը նշվում և լրացվում է, եթե երկարաձգումը խնդրարկվում

է ապրանքային նշանի վկայագրում նշված ԱԾՄԴ-ի որոշ դասերի ապրանքների և (կամ)

ծառայությունների համար.

9) 5.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե երկարաձգումը խնդրարկվում է

ապրանքային նշանի վկայագրում նշված որոշ ապրանքների և (կամ) ծառայությունների

համար և լրացվում ըստ ԱԾՄԴ-ի դասերի այն ապրանքների և (կամ) ծառայությունների,

որոնց համար ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգում չի

խնդրարկվում.

10) 6.1-ին կետում լրացվում է դիմումն ստորագրող ֆիզիկական անձի անունն ու

ազգանունը, ինչպես նաև պաշտոնը, եթե երկարաձգվող գրանցման իրավատերը

1017.4k.voroshum.doc

3

իրավաբանական անձ է՝ համապատասխանաբար նշելով 6.2.1-ին կամ 6.2.2-րդ կետի

վանդակը։

5. Եթե գրանցված ապրանքային նշանն ունի մեկից ավելի իրավատեր, ապա

ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումը

գործակալություն կարող է ներկայացնել իրավատերերից մեկը կամ նրա կողմից

լիազորված անձը։

6. Գործակալությունը դիմումը քննարկում է փաստաթղթերն ստանալու օրվանից

10 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է ներկայացված նյութերի

համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին, մասնավորապես,

ներկայացված վկայագրի վավերականությունը, դիմումի համապատասխանությունը

սույն կարգով սահմանված պահանջներին և դրանում նշված տվյալների (իրավատիրոջ

իրավատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը կամ անվանումը և գտնվելու

վայրը, ապրանքների և (կամ) ծառայությունների) համապատասխանությունը պետական

գրանցամատյանի տվյալներին, ինչպես նաև վճարված պետական տուրքի համապա-

տասխանությունն օրենքով սահմանված դրույքաչափերին։ Եթե դիմումը ներկայացվել է

լիազորված անձի միջոցով, ապա ստուգվում է նաև լիազորագրի առկայությունը և դրա

համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին։

8. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը

համապատասխանում են սույն կարգի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված

պահանջներին, ապա գործակալության ղեկավարի որոշմամբ ապրանքային նշանի

գրանցման գործողության ժամկետը երկարաձգվում է 10 տարով, ինչի մասին

համապատասխան գրառում է կատարվում պետական գրանցամատյանում և

ապրանքային նշանի վկայագրում։ Որոշումն ու ապրանքային նշանի վկայագիրը երեք

աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում է (իսկ անհրաժեշտության դեպքում

փոստով ուղարկվում է) իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին։

9. Եթե դիմումը վերաբերում է ապրանքային նշանի վկայագրում և պետական

գրանցամատյանում նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար

1017.4k.voroshum.doc

4

ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգմանը, ապա

պետական գրանցամատյանում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից

հանվում են բոլոր այն ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնք նշված են

դիմումում՝ հստակ նշելով այդ ցանկից հանված ապրանքները և (կամ)

ծառայությունները։

10. Եթե ապրանքային նշանի վկայագիրը դիմումին կից չի ներկայացվել, ապա

ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին հանձնվում կամ փոստով

ուղարկվում է պետական գրանցամատյանից համապատասխան քաղվածք։

11. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն

համապատասխանում սույն կարգի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված պահանջներին,

նշանի իրավատիրոջը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հարցում՝

այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ճշգրտված կամ բացակայող նյութերը և

(կամ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ

հոդվածի 2-րդ մասի համաձայն պակաս վճարված պետական տուրքը վճարելու և

վճարման անդորրագիրը ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ։

12. Այս դեպքում պահանջված նյութերը համարվում է ներկայացված՝ դրանցից

վերջինի ստացման օրը:

13. Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայաց-

վելու դեպքում գործակալության ղեկավարն ընդունում է որոշում ապրանքային նշանի

գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը մերժելու մասին և երեք

աշխատանքային օրվա ընթացքում ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա

լիազորած անձին է հանձնում (իսկ անհրաժեշտության դեպքում փոստով ուղարկում)

այն, ինչպես նաև դիմումին կից ներկայացված բոլոր նյութերը։

14. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ապրանքային նշանի

վկայագիրը կամ դրա կրկնակը վավերական չէ (լրացել է ապրանքային նշանի գրանցման

գործողության և դրա երկարաձգման մասին դիմում ներկայացնելու համար օրենքով

սահմանված ժամկետները), ապա գործակալության ղեկավարն ընդունում է որոշում

ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը մերժելու

1017.4k.voroshum.doc

5

մասին և երեք աշխատանքային օրվա ընթացքում ապրանքային նշանի իրավատիրոջը

կամ նրա լիազորած անձին է հանձնում (իսկ անհրաժեշտության դեպքում փոստով

ուղարկում) այն, ինչպես նաև դիմումին կից ներկայացված բոլոր նյութերը։

15. Սույն կարգում նշված դիմումը, հարցումների պատասխանները, ինչպես նաև

օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրերը և դիմումին կից

փաստաթղթերը դիմողը կարող է ներկայացնել գործակալություն՝ իր կողմից

նախընտրած եղանակով` փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ

էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես

նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի

այլ միջոցներով: Գործակալության կողմից կատարված հարցումները, քաղվածքներն

ուղարկվում են դիմողին՝ նրա կողմից փաստաթուղթը ներկայացվելու համար ընտրված

սկզբնական եղանակով կամ իր կողմից հետագայում ընտրված եղանակներից մեկով՝

փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի

միջոցով (այդ թվում՝ դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ

միջոցներով:

16. Եթե պարզվում է, որ դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի

վճարման անդորրագրի պատճենը, ապա գանձապետական առցանց կառավարման

համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով

գործակալությունը հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին: Եթե օրենքով

սահմանված պետական տուրքի վճարման վերաբերյալ տվյալը չի հայտնաբերվում

համապատասխան համակարգում, ապա դիմողին երեք աշխատանքային օրվա

ընթացքում ուղարկվում է ծանուցում՝ անդորրագրի բնօրինակը կամ տվյալ վճարման

իսկության վերաբերյալ ապացույցները երկամսյա ժամկետում ներկայացնելու

վերաբերյալ առաջարկությամբ։

17. Երկու ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի

բնօրինակը չներկայացվելու կամ տվյալ վճարման իսկության մասին համապատասխան

համակարգի միջոցով չհավաստիանալու դեպքում գործակալությունն ընդունում է

1017.4k.voroshum.doc

6

որոշում դիմումը մերժելու մասին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում

ուղարկվում է դիմողին:

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի

Մտավոր սեփականության գործակալություն (Երևան 0010, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն 3)

Դ Ի Մ ՈՒ Մ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Խնդրում եմ երկարաձգել սույն դիմումում նշված ապրանքային նշանի գրանցման

գործողության ժամկետը:

1. Խնդրարկվող գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը

1.1. գրանցման համարը

1.2. գրանցման թվականը

2. Իրավատեր

2.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

2.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

էլեկտրոնային փոստի հասցեն

1017.4k.voroshum.doc

7

2.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալները՝ ըստ 2.1-ին և

2.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

3. Իրավատիրոջ լիազորած անձ

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը,

ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

4. Նամակագրության հասցեն

5. Ապրանքները և (կամ) ծառայությունները՝

5.1. երկարաձգումը խնդրարկվում է վկայագրում նշված ԱԾՄԴ-ի բոլոր դասերի

ապրանքների և (կամ) ծառայությունների համար

5.2. երկարաձգումը խնդրարկվում է վկայագրում նշված ԱԾՄԴ-ի հետևյալ դասերի

ապրանքների և (կամ) ծառայությունների համար*

5.3. երկարաձգումը խնդրարկվում է վկայագրում նշված բոլոր ապրանքների և (կամ)

ծառայությունների համար՝ բացառությամբ՝*

6. Ստորագրություն

6.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը՝

(պաշտոնը, անունը, ազգանունը)

6.2. նշվում են համապատասխան վանդակները՝ կախված այն բանից, թե ում կողմից է

դիմումն ստորագրվել

6.2.1. իրավատեր

1017.4k.voroshum.doc

8

6.2.2. իրավատիրոջ լիազորած անձ

6.3. ստորագրություն

7. Տուրքեր

7.1. վճարված է դրամ պետական տուրք

վճարման ձևը

8. Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը

*- Շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա։»:

(թվականը)

անդորրագիրը կցվում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

1017.4k.voroshum.doc